16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա /վիդեո/

Ուկրաինացի հայտնի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը Փարիզում հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում: Քարդաշյանը ամուսնու և մոր հետ միասին ժամանել է ցուցադրություններից մեկին: Երբ Քիմը դուրս է եկել մեքենայից, տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել է գետնին տապալել, սակայն թիկնապահները օգնության են եկել Քիմին և կանգնեցրել են Սեդյուկին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սեդյուկին ձերբակալել են:

Նշենք, որ այս տարվա ընթացքում սա լրագրողի առաջին սկանդալային արարքը չէ: Մարտի 28-ին նա հարձակվել էր Բրեդ Փիթի վրա, որի համար երեք տարվա պայմանական ազատազրկման և հասարականական աշխատանքների է դատապարտվել: Տարբեր տարիների ընթացքում Սերդյուկը տհաճություն է պատճառել տարբեր հայտնի մարդկանց՝ Լեոնարդո Դի Կապրիոյին, Բրեդլի Կուպերին եւ այլոց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ