26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն կորցրել է իր տանկերի և ՀՄՄ-ի զինանոցի 43%-ը.
Սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին 7 օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանը կորցրեց 368 տանկ և ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա): Ծանոթանալով Ադրբեջանի զինանոցում եղած զինտեխնիկային՝ իմանում ենք, որ մեր թշնամին ունի.

100 հատ T90 տանկ,

470 հատ T72 Aslan տանկ,

95 հատ T55 տանկ,

193 հատ BMP (ՀՄՄ):

Ընդհանուր՝ Ադրբեջանի զինանոցում կա 858 տանկ և ՀՄՄ:
Ստացվում է՝ 858 / 368=43%, այսինքն՝ պատերազմի առաջին 7 օրում Ադրբեջանը կորցրեց իր տանկային և ՀՄՄ զինանոցի 43%-ը»: Գրում է Նաիրի Հոխիկյանը։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ