28 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը. Մանվել Գրիգորյանը մեկնում է Արցախ

«Միանալով Արցախի նախագահի ու ժողովրդի կոչին` դիմում եմ բոլոր կամավորներին՝ քաղաքացիական ու նախկին զինվորականներին, ազատամարտն ու Ապրիլյան քառօրյան հաղթած հայ ազգի բոլոր զավակներին:

Բոլորիդ, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից կազմ ու պատրաստ սպասում եք: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը:

Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ ինձ հետ պատրաստ կամավորներով շարժվելու դեպի Արցախ, ժողովուրդն ու բանակը ունեն մեր կարիքը, ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում՝ դեպի առաջ հայրենյաց հողը պաշտպանելու, այլևս հապաղել չի կարելի», – այս մասին գրում է Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ