09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ահաբեկիչների տեղակայումը Իրանի սահմաններին շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտություն․ Իրանի ԱԳՆը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Ըստ Խաթիբզադեի, բախումների Կովկաս տեղափոխումը եւ ահաբեկիչների տեղակայումը Իրանի սահմաններին շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը։

Համաձայն միջազգային ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար: Տեղեկությունը հաստատել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ պահանջելով Ադրբեջանից՝ հրաժարվելլ ահաբեկիչ-վարձկաններից։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ