17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցը ”Դաշնակցության” խաթրը չի եղել

”Շատ մեծ խաթր ունի, բայց չեմ ուզում մեր ներքին խոհանոցի հետ կապված մանրամասներ ասել: Ամեն ինչ արեցինք, որ չորս քաղաքական ուժի ձևաչափը պահպանվի”,-այսօր եռյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ”Դաշնակցությունն” այնքան խաթր չուներ, որ սպասեին 5 օր, որից հետո նշանակեին համապետական հանրահավաքի օրը:

Նշենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ քառյակի ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին պարզապես իշխանության հարց են ուզում լուծել՝Սերժ Սարգսյանին փոխելով իրենց Սերժ Սարգսյանով: Սրա վերաբերյալ պատգամավորն ասաց. ”Մենք մեր մոտեցումը հստակ ասել ենք, այստեղ ոչ թե բարեփոխումների հարցն է դրված… արդյոք բարեփոխումների հարց դնողները իրենց հարց տալիս են, որ ամեն օր Սահմանադրության հոդված է խախտվում, Սահմանադրության համաձայն պատգամավորները պետք է միայն օրենսդրությամբ զբաղվեն, եթե ամեն Աստծո օր խախտում են Սահմանադրությունը, ոնց վստահես այդ իշխանությանը. հիմա էլ ասում ենք` Սահմանադրության նորմերը թույլ չեն տալիս պետություն դառնալ, մենք ոչ թե բարեփոխումներին ենք ոչ ասում, ասում ենք ձեզ չենք հավատում:

”Ժառանգությունն” իր Սերժ Սարգսյանը հաստատ չունի, այն, ինչ մեք առաջարկում ենք, անձի հետ կապ չունի”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ