30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Կառավարությունը տեռորի չենթարկի … ՛՛ թեժ կրքեր /վիդեո/

Արդեն մեկ ժամ է, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ընթանում է քննարկում Երևանի տոնավաճառների աշխատողների հետ: Վերջիններս, սակայն, վարչապետի հետ այդպես էլ համաձայնության չեն գալիս:

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ նոր օրենքը, որով փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Առևտրականները նշեցին, որ իրենք վարկեր են վերցրել, և այդ փոփոխությամբ ավելի կծանրանա իրենց վիճակը: Նրանց խոսքով՝ հարկային տեսուչները մտնում են շուկաներ և պահանջում ցույց տալ վաճառվող ապրանքների ցուցակը, իսկ խոշոր հարկատուներն էլ փաստաթղթեր չեն ներկայացնում:

Վարչապետը շեշտեց, որ այս օրենքով նրանք ոչ թե տուժելու են, այլ՝ շահելու: Կանանցից մեկն էլ խնդրեց, որ կառավարությունն իրենց ՛՛տեռորի չենթարկի: Ձուկը գլխից են բռնում, իսկ դուք հակառակն եք անում՛՛,-նշեց նա:

”Դուք ձեր կամքից անկախ դարձել եք մի հարթակ, որտեղ խոշորն է գործում ու մեզ խաբում, հիմա մենք ձեր հարկը 3,5 տոկոսից իջեցրել ենք 1,5 տոկոս։ Եթե դուք արդար եք, ինչո՞ւ եք ուզում, որ օրենքը նույնը մնա”,- ասաց վարչապետը։

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Վարչապետը բողոքողներին հորդորեց ներկայանալ կոնկրետ առաջարկություններով և նշեց, որ նրանք կարող են առաջարկները քննարկել Արմեն Ալավերդյանի, ապա իր հետ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ