Նայիր ինքդ քեզ, փոքր մարդ ։ Ես պատրաստվում եմ պատմել քեզ, թե իրականում դու ով ես, փոքր մարդ
Ներկայացնում ենք հատվածներ Վ. Ռայխի «Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ» աշխատությունից, որը բավականին արդիական է նաև մերօրյա իրականության համար:
«Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ»
Քեզ կոչում են Փոքր կամ Հաասրակ մարդ: Քեզ ասում են, որ եկել է քո ժամանակը՝ «Հասարակ մարդու էպոխան»: Սակայն դու այդպես մի խոսիր, փո՛քր մարդ: Թող այդպես խոսեն նրանք՝ մեծ ազգերի վարչապետերը, արհմիությունների ղեկավարները, կուշտ բուրժուաները, պետական այրերն ու փիլիսոփաները: Նրանք քեզ տալիս են ապագա, սակայն մտքներով իսկ չի անցնում հարցնել անցյալի մասին: Իսկ դու ժառանգել ես սարսափեի անցյալ: Քո ժառանգությունը ալմաստ է, որը հենց քո աչքերի առաջ վերածվում է մոխրի: Ահա թե ինչի մասին եմ ուզում պատմել:
Յուրաքանչյուր մարդ՝ անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, պետք է իմանա իր սահմանափակումները, եթե իր ապրուստը վաստակում է աշխատանքով ու արդար քրտինքով: Մարդկության, որպես տեսակի ապագան, կախված է լինելու քո մտքերից ու գործողություններից: Սակայն քո ուսուցիչներն ու տերերը քեզ չեն բացատրել, թե ինչպես է պետք մտածել ու թե դու իրականում ինչ ես: Ոչ ոք չի համարձակվում պատմել քեզ այն միակ միջոցի մասին, որը քեզ հնարավորություն կտա դառնալ քո ճակատագրի տերը: Դու «ազատ ես» միայն մի բանից՝ ինքնաքննադատությունից, որը քեզ հնարավորություն է տալիս ինքդ տնօրինել կյանքդ:
Դու թույլ ես տալիս իշխանություն ունեցողներին իշխանություն պահանջել «փոքր մարդու համար»: Սակայն այդ ընթացքում դու ինքդ լռում ես: Դու օգնում ես ուժեղներին էլ ավելի մեծ իշխանություն ձեռք բերել կամ թույլ ես տալիս թույլ ու չարամիտ մարդկանց ներկայացնել քո շահերը: Երբ հասկանում ես, որ քեզ հիմարեցրել են, արդեն շատ ուշ է լինում:
Ես հասկանում եմ քեզ: Քանի որ ես բազմիցս քո մարմինն ու հոգին տեսել եմ մերկ՝ առանց դիմակների, քաղաքական պիտակների ու ազգային հպարտության: Ես լսել եմ քո ողբն ու բողոքները, դու կիսվել ես քո անհաջողությունների ու անախորժությունների, մտատանջությունների ու տառապանքների, սիրո մասին: Ես գիտեմ ու հասկանում եմ քեզ: Ես պատրաստվում եմ պատմել քեզ, թե իրականում դու ով ես, փոքր մարդ, քանի որ ես իսկապես հավատում եմ քո ապագային: Քանի որ ապագան, անկասկած, քոնն է:
Նայիր ինքդ քեզ, փոքր մարդ: Փորձիր տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Գիտակցիր, որ քո առաջնորդներից և ոչ մեկ չպետք է համարձակվի ասել քեզ. «Դու փոքր կամ հասարակ մարդ ես»: Խորհիր «փոքր» և «հասարակ» բառերի երկիմաստության շուրջ…
Գլուխդ ավազի մեջ մի թաքցրու: Քաջություն ունեցիր նայելու ինքդ քեզ: Դու պարզապես վախենում ես նայել ինքդ քեզ, վախենում ես քննադատությունից ու այն ուժից, որը խոստանում է քեզ այդ անկեղծ հայացքը: Ի՞նչ օգուտ ունես դու այդ ուժից:
Դու չգիտես: Դու վախենում ես ինքդ քեզ խոստովանել, որ այն ինչ դու կաս, տարբերվում է նրանից, ինչ դու երբևէ կուզենայիր լինել: Դու կուզենայիր լինել ազատ, այլ ոչ թե վախեցած, անկեղծ, այլ ոչ թե շինծու, սիրելու ընդունակ:
Դու ճանաչում ես քեզ, փոքր մարդ: Դու ասում ես. «Ո՞վ եմ ես, որ ունենամ իմ սեփական կարծիքն ու ստեղծեմ իմ սեփական աշխարհը»: Դու ճիշտ ես. ո՞վ ես դու, որպեսզի քո կյանքի հանդեպ իրավունք ունենաս: Ես պատրաստվում եմ պատմել քեզ, թե ով ես դու:
Միայն մի բան է քեզ տարբերում մեծ մարդուց. մեծ մարդը ժամանակին շատ փոքր մարդ է եղել, սակայն նա իր մեջ մի կարևոր որակ է դաստիարակել՝ նա գիտակցել է իր ոչնչությունը, իր մտքերի ու գործողությունների սահմանափակությունն ու նեղությունը: Իր համար որևէ կարևոր խնդիր լուծելիս նա բացահայտել էր, թե որքան են իր փոքրությունն ու ոչ նշանակալիությունը սպառնում իր երջանկությանը:
Այլ կերպ ասած՝ մեծ մարդը հասկանում է թե որտեղ և ինչում է իր փոքրությունը, մինչդեռ փոքր մարդը ոչ միայն չի հասկանում դա, այլև վախենում է հասկանալուց:
Նա թաքցնում է իր ոչնչությունն ու սահմանափակությունը՝ քողարկվելով ուժի ու մեծության պատրանքի ներքո: Նա հպարտանում է իր գեներալներով, սակայն ոչ իրենով: Նրան հիացնում է այն միտքը, որ նրանց մեջ կա մի բան, որը չկա իր մեջ:
Որքան ավելի քիչ է նա հասկանում, այնքան ավելի է համոզվում այդ մոլորության մեջ և հակառակը՝ որքան ավելի շատ է նա հասկանում, այնքան ավելի շուտ է հերքում այդ գաղափարը: Կսկսեմ հենց իմ մեջ եղած փոքր մարդուց: Քսանհինգ տարի շարունակ ես հանդես էի գալիս այս աշխարհում ի պաշտպանություն քո երջանկության՝ հերքելով քո անկարողությունը «տեր կանգնելու» դրան: Քեզ համար ազատությունը նվաճելը միշտ ավելի հեշտ էր, քան այն պահպանելը: Մի բան հասկանալ չէի կարողանում, թե ինչո՞ւ մի արյունոտ ճահճից դուրս գալով՝ մյուսն էիր մտնում, որը նախորդից շատ ավելի վատն էր: Աստիճանաբար եկել եմ այն եզրակացության, որ քո գլխավոր ստրկացնողը հենց դու ինքդ ես: Սա նորությո՞ւն է քեզ համար: Քեզ ներշնչում են, որ քո ազատարարը «Մեծ առաջնորդներն են», սակայն վստահեցնում եմ քեզ. Ոչ ոք քեզանից բացի չի կարող քո ազատարարը լինել:
Սակայն ինձ վախեցնում է ճշմարտության վերաբերյալ քո վերաբերմունքը: Ճշմարտությունը միշտ վտանգավոր է, եթե այն վերաբերում է քեզ: Ճշմարտությունը կարող է բարին արարող լինել, սակայն յուրաքանչյուր ավազակ կարող է բոլորից առաջ տիրանալ դրան ու յուրովի օգտվել դրանից: Եթե դա այդպես չլիներ, դու հիմա չէիր լինի այն, ինչ կաս: Դու խուսափում ես ճշմարտությունից, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն: Դու երազում ես հարստանալ, դառնալ խոշոր կոնցեռնի ղեկավար կամ բարոյական վերելքի հասարակության ղեկավար: Սակայն դու չես ցանկանում պատասխանատվություն կրել:
Ես տարիներ շարունակ սերտորեն շփվել եմ քեզ հետ և, քանի որ քո կյանքին ծանոթացել եմ իմ սեփական կյանքի միջոցով, շատ կցանկանայի օգնել քեզ: Ես շարունակում էի շփվել քեզ հետ, քանի որ տեսնում էի, որ տեսնում էի, որ քեզ իրական օգուտ եմ տալիս և դու հաճույքով ընդունում էիր իմ օգնությունը, թեև դա հաճախ անում էիր արցունքն աչքերիդ: Ես հերքում եմ քո չինչությունն լինելն ու քեզ համար պայքարում եմ ուժերի գերլարումով:
Սակայն հետո հայտնվում են քո առաջնորդներն ու խորտակում իմ աշխատանքը: Եվ դու կրկին անխոս հետևում ես նրանց: Սակայն ես երբեք չեմ դադարում փորձել օգնել քեզ: Ես վախենում եմ քեզանից, երբ իմ մեջ եղած փոքր մարդը երազում է այն մասին, թե ինչպես է նա քեզ «առաջնորդելու դեպի ազատություն»: Ես գիտեմ, որ քեզ համար դժվար է հասկանալը, քանի որ «ստրկության ազատությունը» հասարակ բան չէ: Դու գեադասում ես ազատությունդ վստահել մեծ մարդկանց, որոք իրական արդյունքների հասնելու համար շրջապատում են իրենց փոքր մարդկանցով, մի շարք օգնականներով ու ենթականերով, քանի որ նրա առաջ ծառացած խնդիրն այնքան ահռելի է, որ նա միայնակ այն լուժել չի կարող: Ավելին՝ դու նրան չես հասկանա եթե նա չսկսի իր շուրջ համախմբել մեծ փոքր մարդկանց:
Փոքր մեծ մարդիկ, ում դու ենթարկվում ես բոլորովին էլ պալատներից չեն, նրանք ևս ժամանակին եղել են այնպիսին, ինչպիսին դու ես:Նրանք քաղցած են եղել, տառապել են, ինչպես դու: Սակայն նրանք գտել են տեր դառնալու պարզագույն միջոցը: Նրանք հասկացել են, որ հանուն քեզ իրենք իրենց զոհաբերելու կարիք չունեն: Այն, ինչ մեծ մտավորականները հարյուրամյակներով են ստեղծել, այդ փոքր մարդիկ քանդել են հինգ տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Այդ փոքր մարդիկ դիմում են հին աշխարհը հիմնովին քանդելուն՝ հանուն իրենց փոքր անձը փառավորելու:
Նրանք այնքան հաճախ են պնդում, որ քո, քո հարազատների ու մտերիմների կյանքը ոչինչ չարժի, որ դու թերամիտ ծառա ես ու այլ վերաբերմունքի արժանի չես, որ ստիպում են քեզ հավատալ դրան: Նրանք քեզ խոստանում են ոչ թե անձնային, այլ՝ ազգային ազատություն, ոչ թե սեփական նշանակալիություն, այլ՝ ազգային փառաբանություն: Նրանք ոչինչ չեն ասում ինքնահարգանքի մասին, փոխարենը՝ հնարավոր բոլոր միջոցներով խոսում են, որ դու պարտավոր ես հարգել պետությունը: Նրանցից ոչ ոք քեզ չի սիրում, փո՛քր մարդ: Նրանք բոլորն էլ քեզ ատում են, քանի որ դու ինքդ ես քեզ ատում: Փոքր մեծ մարդիկ քո թուլությունները շատ ավելի լավ գիտեն, քան դու ինքդ: Նրանք քեզ զոհաբերում են իրենց ֆետիշներին, իսկ դու թույլ ես տալիս, որ նրանք իշխեն քեզ:
Ես շատ եմ վախենում քեզանից, փոքր մարդ, քանի որ քեզանից է կախված մարդկության ապագան: Ես վախենում եմ քեզանից, քանի որ քո կյանքի գլխավոր նպատակը ինքդ քեզանից թաքնվելն է: Դուշ ատ, շատ թույլ ես փոքր մարդ: Դու դրա համար մեղավոր չես, սակայն քեզ վրա մեծ պատասխանատվություն կա: Դու վաղուց կարող էիր ազատվել տառապանքներից, եթե ուղղակիորեն կամ անուղղակիորեն չսատարեիր բռնատիրական ռեժիմները: Աշխարհի ոչ մի ոստիկանական ուժ, որը բռնատիրական ռեժիմնորի մշտական հենակետն է, չէր կարողանա հաղթել քեզ, եթե դու մի փոքր հարգեիր քեզ, գիտակցեիր, որ առանց քեզ հնարավոր չէ կյանքը Երկրի վրա: Դու պետք է գիտակցես, որ դու ես այդ փոքր մարդկանց հասցրել այն մակարդակին, որում նրանք այժմ գտնվում են:
Ես շատ եմ վախենում քեզանից, փոքր մարդ: Ես հասկացել եմ, թե որքան թույլ ես դու ու վտանգավոր քո թուլության մեջ: Ես գիտակցել եմ, որ միայն քո անկատարությունն է ոչնչացնում քեզ ու ոչ մի արտաքին ու այստեղ կապ չունի: Դու վաղուց պաշտոնանկ արած կլինեիր բռնատերերին, եթե հոգումդ ճիշտ ուղեցույցներ ունենայիր:
Ես գիտեմ, որ քեզ մոտ լինում են գիտակցության ու էնտուզիազմի վերելքի պահեր, սակայն քո հաստատակամությունը չի բավականացնում, որպեսզի էնտուզիազմդ գերիշխի առօրյա հոգսերի նկատմամբ: Դու վախենում ես բարձրությունից ու խորությունից:
Ես ուզում եմ, որ դու լինես «հենց դու» և ոչ թե որևէ այլ բան կամ այլ մեկը: Դու չգիտես, սակայն ես գիտեմ, թե որքան ես դու իրականում ցած իջել: Եվ հենց այդ ստորին դիրքերից ես դու գնահատում կյանքը: Դու աստծուց երջանկություն ես խնդրում, սակայն բարեկեցությունը քեզ համար ավելի կարևոր է, եթե անգամ դրա հետևից ընկնելով կորցնում ես ինքդ քեզ ու կյանքդ խորտակվում է: Եվ քանի որ դու չես սովորել կառչել քո երջանկությունից, վայելել ու փայփայել այն, ապա քեզ պակասում են քաջությունն ու ազնվությունը: Քո ուշադրությունը կենտրոնացնում են ոչինչ չնեկայացնող կենցաղային իրերի, նյութական «բարիքների» վրա, սակայն դու անգամ պատկերացում չունես, թե որքան ծայրահեղ հիմար ու անճաշակ են նրանք և այդ ամենը ստեղծում են՝ հույսը դնելով քեզ վրա: Նրանք ծաղրում են քեզ:
Ես կպատմեմ քեզ, փոքր մարդ, թե ինչու են ծիծաղում քեզ վրա, քանի որ ես քեզ վերաբերում եմ չափազանց լուրջ: Քո մտքերին պակասում է ճշմարտությունը: Դու արդեն վաղուց կարող էիր դառնալ ինքդ քո տերը, եթե քո մտքերում ճշմարտության ձգտեիր: Դու քեզ նվասացված ես զգում, քանի որ դու հենց այն ես, ինչը ձգտում ես սպանել մարդկանց մեջ: Ոչ ոք չի համարձակվում ասել քեզ այդ մասին, քանի որ քեզանից վախենում են ու ցանկանում, որպեսզի դու միշտ փոքր մարդ մնաս: Դու շաղ ես տալիս քո երջանկությունը: Կյանքումդ երբեք չես զգացել լիակատար ազատության երջանկությունը, փոքր մարդ: Այդ է պատճառը, որ շաղ ես տալիս այն ու դրա պահպանման համար որևէ պատասխանատվություն չես կրում: Երջանկությունը պետք է հասանելի դառնա երկարատև ու քրտնաջան ջանքերի գնով: Երբ շահագործում ես, այն պարզապես երես է թեքում քեզանից:
Դու ընդունակ չես ստեղծելու: Դու միայն մինչև վերջին կաթիլը խժռում ես ուրիշի ստեղծածը: Դու ընդունակ չես զարգանալ ճիշտ ուղղությամբ, քանի որ քեզ մոտ սեփական մտքեր չեն առաջանում, դու միշտ պատրաստ ես վերցնել, սակայն պատրաստ չես տալ, դու միշտ օգտվում ես արդեն պատրաստից՝ ոչինչ չստեղծելով:
Դու քո առաջ մեծ նպատակներ ես դնում՝ պատկերացումներ չունենալով դրանց իրականացման մեթոդների ու ուղիների մասին: Դու ոչինչ չես ասում մարդկության կյանքում սիրո դերի մասին: Դու բարեկեցությունը գերադասում ես ճշմարտությունից: Եթե միլիոնավոր փոքր մարդկանցից յուրաքանչյուրն իր ուսերի վրա վերցներ մի փոքր պատասխանատվություն, աշխարհը բոլորովին այլ տեսք կունենար: Դրա համար նախ՝ սովորիր մտածել ճիշտ ուղղությամբ, լսիր այն, ինչ հուշում է ներքին ձայնդ: Կյանքդ քո ձեռքերում պահիր և այն ոչ ոքի մի վստահիր, նախ և առաջ՝ առաջնորդների: ԵՂԻ՛Ր ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ: