18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շանթին ցանկանում էին անմեղսունակ ներկայացնել…

Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ասաց, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ արժեքների պահպանման երթի էր դուրս եկել և ցավում է, որ մարդկանց անհիմն մեղադրանքներ են առաջադրվում:

՛՛Շանթ Հարությունյանն ասուլիս է տվել մինչեւ երթը և ասել, որ սադրիչներ կան: Իշխանության մոտ տագնապ էր սկսվել։ Մաշտոցի պողոտա դուրս գալուց հետո ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են երթի մասնակիցների վրա: Ոստիկանները Շանթին գցում են գետնին ու փորձում են ծեծել, ինչը տեսնելով՝ նրա որդին՝ անչափահաս Շահենը, մոտենում է, մի քանի անգամ բղավում՝ թողեք հորս, ու հետո հարվածում ոստիկանին: Շահենին հետագայում ասել են, թե հայրդ ու նրա ընկերներն այլևս չկան՛՛,-ասաց պաշտպանը։ Բոլորին բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվում: Նույն օրը հարուցվում է քրեական գործը։

՛՛Ամենասկզբից Շանթին ցանկանում էին որպես անմեղսունակ ներկայացնել, ապա որպես հոգեկան հիվանդ, սակայն ոչինչ անել նրանց մոտ չստացվեց: Նկատի ունենալով մարտի 1-ի դեպքերը՝ Շանթն իր հետ փայտե մահակներ է վերցրել, ինչի մասին բազմիցս նշել և հայտնել է նաև ոստիկանության աշխատակիցներին։ Ցուցարարների գլխին սարքվել է այս պրովոկացիան: Պաշտպանը պնդեց, որ Շաhեն Հարությունյանի արարքում չկա խուլիգանություն, նա միայն ցանկացել է պաշտպանել հորը, որին այդ պահին ոստիկանները ծեծում էին։ Նույնը վերաբերում է նաև Վարդան Վարդանյանին, ով փոխգնդապետի պաշտոն ունի: Խիստ վիրավորական է, որ նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվում: Ամեն ինչ, ինչ կուզեիք ասեիք, միայն թե ոչ խուլիգանություն: 

՛՛Վարույթ իրականացնող մարմինը հաշվեհարդար է իրականացնում Շահենի նկատմամբ: Երեւի մոռացել են, որ անչափահաս երեխայի հետ գործ ունեն: Այսպես վրեժ չեն լուծում, նույնիսկ ամոթ է՛՛,-ասաց պաշտպանը՝ դատարանից խնդրելով արդարացել իր բոլոր պաշտպանյալներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ