05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դաժան ծեծից հետո դանակի 7 հարված. Մեսրոպի սպանության մութ կետերը /վիդեո/

19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվելով Հրաչիկ Սահակյանը և նրա երեք նույն գործով մեղադրվող ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկաման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը վստահ է, որ որդին արդեն 9 տարի անմեղ դատապարտյալ է:

՛՛Տղաս տանը քնած է եղել: Իմ տղան ոչ սպանվածինա ճանաչել, ոչ էլ առհասարակ տեղյակ է եղել որևէ բանից: Մեսրոպին սպանել ու բերել թողել են մեր բակում… ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Ռիմա Սահակյանը:

Ըստ նախաքննական մարմնի հրապարակումների Մեսրոպը սպանվել է դաժանաբար՝ ծեծի ենթարկվելուց հետո նրա կրծքավանդակին դանակի 7 հարված է հասցվել:

Ռիմա Սահակյանը պնդում է, որ բոլոր վկաներն էլ ի վերջո խոստովանել են, որ կեղծ վկայություն են տվել գտնվելով ճնշումների ներքո:

Ըստ Ռիմա Սահակյանի՝ վկա Աննա Մուրադյանը պնդել է, որ ինքը 10 օր շարունակ պահվել է Շենգավիթի ոստիկանությունում, իսկ մյուս վկա Մարինե Հակոբյանը նամակ է գրել՝ հայտնելով, որ 7 օր պահվել է ոստիկանությունում, որ իրեն ստիպել են մեղադրել անմեղ մարդկանց Մեսրոպի սպանության մեջ:

՛՛Իմ տղային ասել են վիզ վերցրա սպանությունը՝ տղաս ասելա բա ես տանը քնած եմ եղել, ստիպել են ու ծեծել….՛՛,-հավելեց պայքարից չհոգնող մայրը: Նա պատրաստ է պայքարել այնքան, մինչև ապացուցի որդու անեմեղությունը ու բարի անունը:

Տեղեկացնեն, որ 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ