05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՃՏՊ Աթոյան փողոցում.կան տուժածներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ‘’ՎԱԶ-2107’’ մակնիշի 19 LO 473 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Խ. Ա., ծնվ. 1976թ.) բախվել է ‘’ՄԱԶ’’ մակնիշի 31 SL 834 պ/հ բեռնատարին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ‘’ՎԱԶ-2107’’ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1977թ.) տեղափոխվել են ‘’Էրեբունի’’ ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժ.օգնություն՝ դուրս են գրվել, իսկ Հ. Ա.-ն (ծնվ. 2004թ.)` ‘’Սուրբ Աստվածամայր’’ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ