03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պարույրը կնոջը առաջարկել է՝ կամ պիտի ծեծի կամ սերմնահեղուկը լցնի նրա դեմքին. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Պարույրն ու Լաուրան ամուսնացել էին 1998 թվականին:Համատեղ ամուսնությունից ունեցել են երեք երեխա: 2009 թվականին նրանք ընտանիքով մեկնել են Ռուսաստան:2013 թվականի հոկտեմբերին Լաուրան ամուսնուն տեղեկացրել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, որովհետև նրան այլևս չի սիրում: Երեք երեխաների մայրը, ըստ դատական ակտի, խոստովանել է, որ ուրիշ տղամարդ կա իր կյանքում, ինքն արդեն նրան է սիրում: Նման խոստովանությունից հետո ամուսինները որոշել են Հայաստան  վերադառնալ ու ՛՛ԶԱԳՍ-ով բաժանվել՛՛:

Հոկտեմբերի 25-ին Պարույրն ու Լաուրան առանց ժամանակ կորցնելու ամուսնալուծության դիմում են ներկայացրել մարզի ՔԿԱԳ: Հաջորդ օրը՝ Պարույրն իր քեռորդու մեքենայով երեխաներին տարել է Երևան՝ ՛՛մայրաքաղաքին ծանոթացնելու: Վերադարձել են ժամը 18-ին:Երեխաներին մորը հանձնելով՝ Պարույրը կնոջը խնդրել է վերջին անգամ 5-10 րոպեով զրուցել:Կինը չի համաձայնվել:Ժամը 18-անց 30-ի սահմաններում Պարույրը վերադարձել է քեռորդու մեքենայով ու կնոջը խնդրել է մեքենայի մեջ զրուցել: Լաուրան համաձայնվել է:

Պարույրը մեքենան վարել է մի ամայի տարածք: Մեքենայում Պարույրը կնոջը 2 տարբերակ է առաջարկել . կամ պիտի ծեծի նրան կամ պիտի սերմնահեղուկը լցնի դեմքին: Կինը համոզվելով, որ ամուսինը լուրջ է խոսում , փորձել է մեքենայից դուրս փախչել: Բանց Պարույրը թույլ չի տվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ