18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Երկրապահ՛՛ թե՞ ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղը արծիվներ ծնեց: Արծիվներ, որոնք ճակատամարտեցին հանուն հայրենիքի և հաղթանակ տոնեցին Անկախության շեմին՝  երակների մեջ ոգեկոչելով հայրենիքի կենարար արյունը:

Ազատամարտիկ Պետո Աղաբաբյանը եղել է հրամանատար, աստիճանաբար ավելի մեծ քանակությամբ մարդկանց ղեկավարելով Աղաբաբյանը զգաց պատասխանատվության արժեքը: Պատասխանատվությունը կյանքին էր վերաբերվում, պատասխանատվությունը կապվում էր հողի ու հայրենիքի հետ:

Ազատամարտում ունեցած իր ակտիվ մասնակցությունից հետո Պետոն չէր կարող այլ ասպարեզում պատկերացնել իրեն: Նա մնաց ծառայելու Ազգային բանակում:

Պետոն այսօր չի կարող մեկ վայրկյան անգամ հեռու լինել հայրենի գյուղից: Մեզ հետ զրույցում նա հավաստեց, որ գյուղից չեն հեռանում իսկական հայրենասերները.՛՛Արտագաղթ չկա: Մարդիկ իրենց կենցաղից ելնելով հեռանում են, բայց անպայման ետ գալու համար: Ապրուստ չկա, ուտելիք չկա, աշխատանք չկա դրա համար: Մի մասը իհարկե ընդհանրպես է գնում: Բայց համոզված եմ, որ հանկարծ պատերազմ լինի բոլորն էլ հետ են գալու՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Պետո Աղաբաբյանը:

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ իրենց գյուղում ակտիվացել է ՛՛Ազատամարտի նվիրյալների միություն՛՛ կազմակերպությանը անդամագրվելու պրոցեսը: Ինչո՞ւ ազատամարտիկը ընտրեց այդ միությունը: Չէ՞ որ մինչ դա կար երկրապահ կամավորների միությունը:

՛՛Չգիտեմ, վստահում ենք, ճիշտ ենք համարում: Մեր շրջանից արդեն 300 մարդ է անդամագրվել՛՛,-ասաց ազատամարտիկը՝ հավելելով, թե ինքը բոլոր ազատամարտիկներին է եղբայր համարում, բայց մի տեղ ամեն դեպքում պետք է հարմարվեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ