07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աղջնակը քնի մեջ բանուկ փողոցով 5 կիլոմետր է անցել /վիդեո/

Նորվեգիայում 5 տարեկան աղջիկը քնի մեջ 5 կիլոմետր է անցել բանուկ փողոցով, ինչպես նաեւ` մութ թունելով: Դրանից հետո փոքրիկ Թեան հասել է այլ քաղաք ու նստել օտար տան շեմին: Աղջիկը գիշերն այդտեղ նստած է անցկացրել, ընդ որում` ուժեղ անձրեւ է եկել, օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել, իսկ երեխայի հագին միայն ներքնազգեստ է եղել:

Եւ անգամ այդ ամենից հետո աղջնակը չի արթնացել: Աղջնակի մորաքույրը պատմել է, որ աղջիկը երազում տեսել է, թե իբր իրենց տունն այրվել է, այդ պատճառով փախել է: Մասնագետները գտնում են, որ սա բացառիկ երեւույթ է, եւ ամենայն հավանականությամբ` կապված է ուղեղի որոշ խնդիրների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ