12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Հնում» էլ են լավ բաներ արել, ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը… նախկին նախարար

Տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության  որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության  որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը……»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ