17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հովհաննես Թամամյանը հայտարարում է

 ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի փաստաբանները նամակ են ուղարկել Henaran.am-ի խմբագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: “31.10.2012թ. թերթերից մեկում զետեղվել էր “Երկուսով` նույն խցում” վերտառությամբ հրապարակումը, որում նշված տեղեկությունները, եթե անգամ, ինչպես հոդվածագիրն է նշել, հաստատվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի կողմից, ապա խեղաթյուրվել են: Որպես Հովհաննես Թամամյանի պաշտպաններ` մեր վստահորդի հանձնարարությամբ հայտարարում ենք. “ՀՀ ուժային կառույցների բոլոր նախկին աշխատակիցները, անկախ զբաղեցրած պաշտոնից եւ կոչումից, ովքեր դատապարտվել են ազատազրկման մյուս դատապարտյալներից անջատ են պահվում: Մեկուսացման առաջին իսկ օրվանից մինչեւ օրս Հովհաննես Թամամյանը “մյուս բանտարկյալներից” (հոդվածագրի բնորոշումն է) առանձին չի պահվել ու չի պահվում, նրա անվտանգությանը որեւէ վտանգ չի սպառնացել, չի սպառնում ու չի էլ կարող սպառնալ”: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն մտքին, թե “Կարծիք կա, որ ՔԿՀ-ի մյուս բանտարկյալները կարող են վնասել…, քանի որ վերջիններս շատերին են վատություն արել”, ապա այդ կապակցությամբ ներկայացնում ենք Հովհաննես Թամամյանի հայտարարությունը. “Ավելի քան 35 տարի ծառայելով ոստիկանությունում, զբաղեցնելով կրտսեր պաշտոնից մինչեւ ոստիկանության գլխավոր պաշտոն, ունենալով ոստիկանության բարձրագույն կոչում, որպես Պետության եւ համակարգի նվիրյալ, իմ լիազորությունների շրջանակներում իրականացրել եմ հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, պայքարել եմ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ եւ դա “վատություն անել” որակելն առնվազն անհեթեթություն է: Տպագրեք այն ինչն իրականությունն է”: Հ.Գ. Հովհաննես Թամամյանը ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հետ մեկ խցում է` “Երեւան Կենտրոն” քրեակատարողական հաստատությունում: Քրեակատարողական հաստատությունների վարչության հանրության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկ խցում չորս դատապարտյալ է լինում: “Հնարավոր է երեք հոգի լինեն, բայց նրանք երկուսով մենակ չեն եղել եւ առանձնացված չեն: Ավելին ասեմ, այդտեղ միայն ոստիկանության եւ իրավապահ մարմինների աշխատողներն են կրում իրենց պատիժը, եւ այլ դեպքեր մեկը մյուսի նկատմամբ բացառվում է”,-ասաց նա: Ի դեպ, Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը ներման խնդրագրերով դիմել են Հայաստանի նախագահին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ