22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինքն իր չափերն ու սահմանները անցել է». Վանաձորի քաղաքապետը` Լոռու մարզպետի մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, որ քաղաքում որեւէ ապօրինի շինություն չի թույլատրվել եւ հորդորում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանին մնալ իր պաշտոնի լիազորություններում:

«Որեւէ անգամ նրան որեւէ մեկը թույլ չի տվել գնահատակն տալու, ես ուղղակի զսպվածություն էի ցուցաբերում, չէի ուզում  նրա հետ անալոգի մեջ խառնվել, բայց երեկ ինքն իր չափերն ու սահմանները անցել է: Ապօրինի տաղավարի հանման գործընթացը մենք ենք նախաձեռնել, որեւէ ապօրինի շինարարություն չի եղել: Մի քանի օր ժամանակ էի տվել, որպեսզի հանեն, որպեսզի գույքը չվնասենք, չջարդենք, նոր շոուի բան չսարքենք: Երեկ իմ տրված ժամկետն ավարտվել է, տրանսպորտ էինք ուղարկել, էդ մեղադրողները խոչընդոտել էին աշխատանքին, ոստիկանություն էին կանչել, հետո  տասին էլի ուղարկեցինք տեխնիկա, էլի խոչընդոտներ են առաջացրել, հետո ոստիկանները բերման են ենթարկել  ու այդտեղ պարոն մարզպետը իր բարձունքից իջել է, թե ով է իրեն խնդրել, որ գա, չեմ հասկանում: ԱԻՆ է զանգել ու եկել են այդ տաղավարը հանել են: Ու ինքը անշնորհքություն է արել, բերել է կարկասը քաղաքապետարանի մոտ ի ցույց, կարծես թե ցանկանում է հերոսանա: Հորդորում եմ` թող ինքը իր չափերի մեջ մնա, ինքը մարզպետ է, թող մարզի, այդ թվում քաղաքի զարգացման խնդիրներով զբաղվի: Այդ բուտկեքը մենք քանդել ենք, քանդում ենք ու քանդելու ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում միջադեպից վրդովված ասաց քաղաքապետը: 

Քաղաքապետը հայտնեց, որ երկաթե կարկասը հեռացրել են քաղաքապետարանի մուտքի մոտից  եւ մտածում է վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այդ արարքի հետ կապված:

Հարցին, թե ինչ հակասություններ ունի ինքը մարզպետի հետ, քանի որ արդեն որերորդ անգամ մարզպետը նրան տարբեր արարքների մեջ է մեղադրում, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը որեւէ աշխատանքային հակասություն չունի մարզպետի հետ:

«Օդում պտտվող լուրեր կան, որ իր մոտ ինչ-որ խնդիրնր կան ինքնադրսեւորման, կայացման եւ իր համար դրած հարցեր է լուծում: Բայց ես ուզում եմ ասեմ, որ իմ հաշվին չի կարող կայանա: Իսկ կարկասը քաղաքապետարանի մոտ դնելը գռեհիկ վերաբերմունք է, քանի որ քաղաքապետարանի շենքը ոչ իմ պապինն է, ոչ իր պապինը, դա քաղաքի ու վանաձորցու նկատմամբ գռեհիկ վերաբերմունք է, որը պետք է իր գնահատականը ստանա»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել  էինք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել. «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ’ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության եւ ԱԻՆ մեր աշխատակիցներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ