23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կողբացու այս հատվածը պետք է պահել ցուցանմուշ, թե ինչ տեսք է ունեցել փաշինյանական պոպուլիզմը․ Ֆարմանյան

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է: Դիմագիծ, որտեղ առաջնայինը ժողովրդի այսրոպեական էմոցիաներին տիրելն է, նրան ֆռռացնելն ու այսօրվա ասածը 24 ժամ հետո մոռանալը: Լրիվ մոռանալը: Ճտիկով մոռանալը:

Եզնիկ Կողբացու փողոցն է Երևանում: Երևի կհիշեք, ժամանակին Նիկոլը հերթական անգամ մտավ live, ու աշխարհի հայությանը ցույց տալով այս հատվածը, ոգևորված պատմեց, որ Երևանում փողոցներն այսուհետ հատուկ հեծանվաուղիներ կունենան, որ մարդիկ կարողանան հանգիստ տեղաշարժվել նաև հեծանիվով: Դե պատկերացրեք, Երևանի կենտրոնից դուրս, մարզերում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների էմոցիաները, որոնք իրենց աչքերով ուղիղ եթերում տեսնում են այս պատկերը: Ի՞նչ պիտի նրանք մտածեին Նիկոլի հաշվարկով: Պիտի մտածեին. «կեցցե՛ հերոս Նիկոլը, նախկինում անգամ ասֆալտ չէին անում, փրկիչը եկավ ու ասֆալտը քիչ էր, հիմա փողոցներում անգամ հեծանվաուղիներ են կառուցում»:

Անցել է մոտ երկու տարի: Երևանի փողոցներում ոչ միայն հեծանվաուղիներ չկան, այլ նրանք, ովքեր անցնում են Կողբացի փողոցի այս հատվածով, ընկնում են իսկական հոգեխանգարմունքի մեջ: Որովհետև առողջ մտքով անհնար է հասկանալ, թե ի՞նչ նպատակ կարող է ունենալ մոտ 60 մետր երկարություն ունեցող հեծանվաուղին, որը կա, բայց որտեղ անհնար է հեծանիվ քշել: Անհնար է չէ՞ տնից հեծանիվը շալակել գալ ու Երևանի կենտրոնի այս հատվածում 60 մետր հեծանիվ քշել, հետո հեծանիվը շալակել ու հետ գնալ տուն:

Հայաստանի ու Երևանի հաջորդ իշխանությունները Կողբացու այս հատվածը ճիշտ կլիներ, որ պահեին հենց այս տեսքով: Պահեին որպես մշակութային բացօթյա ցուցանմուշ ու կենդանի հուշ ապագա սերունդներին, թե ինչպես է «քայլել» ու ինչ տեսք է ունեցել փաշինյանական պոպուլիզմը:

Գուցե նաև որպես այլընտրանքային պատժատեսակ. ապագայում ոմանց կարելի էր առաջարկել այստեղ ամեն օր հեծանիվ քշել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ