23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք ստախոս եք․ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է:

Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:

Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:

Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի:

ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ

***

Դիտեցի ոստիկանության տարածած տեսանյութը, որտեղ անհարկի բերման ենթարկված աղջիկն ասում է, որ արհամարհած ունի օրենքը…

Իսկ ի՞նչ էիք ակնկալում այդ աղջկանից:

Քաղաքական իշխանությունը բացահայտ արհամարհած ու թքած ունենալով Սահմանադրության և ողջ օրենսդրության վրա մի՞թե այլ սպասելիք պիտի ունենար:

Այդ աղջկան քննադատելու իրավունք չունեն իշխանական այրերն ու նրանց աջակիցները: Այդ աղջկան կարող եմ քննադատել ես: Կարող եմ և դատապարտում եմ օրենքն արհամարհած ունեցող ցանկացած անձի, բայց կրկնում եմ, իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն ու նրանց պաշտպանողներն իրավունք չունեն նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ