10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ գիտեք՝ ինչ պետք է անեք, ոչ էլ կարող եք․ Ստեփան Դանիելյանը՝ իմքայլականներին

«Սկսվելա …

Փողոցն արել է այն ամենաշատը, ինչը կարող էր անել. ոսկեզոծ պնակի մեջ դրված իշխանությունը հանձնել է փողոցի առաջնորդին։ Փողոցից այլ սպասելիքներ քայլողները չպետք է ունենան։

Փողոցը դժգոհների տեղն է, իսկ դժգոհում են որոշում ընդունողներից։

– Եթե գիտեք ինչ պետք է անեք ու կարող եք, անում եք, եթե ոչ, ապա …։ Երկու տարվա ձեր քաղաքական գոյությունը հուշում է, որ ոչ գիտեք, ոչ էլ կարող եք։

Հիմիկվա գլխավոր խնդիրը ոչ թե այն է, թե ովքեր են գալու իշխանության, այլ գալու են, որ ի՞նչ անեն։

Բոլորն, ովքեր հավակնում են նոր կառավարություն կազմել, պետք է սեղանին դնեն իրենց նախագծերն, իսկ փողոցն, ուղիղ ժոողովրդավարության կանոնների համաձայն, դրանցից ընտրություն կկատարի։ Սկսվել է քաղաքական մտքի մրցակցության ժամանակը։

Հ. Գ. Շատերը մեղադրում են առնետներին խորտակվողը նավը լքելու համար ու չեն հիմնավորում, թե ինչու պետք է մնան նավում, որը խորտակվում է։

ԱԺ քայլական պատգամավորները պետք է լուծեն այդ խնդիրը, մնում են այդ նավում, թե այն լքում են»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ