23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ եմ անում ձեզ, որպեսզի զերծ մնաք Ալիևյան կլանի՝ հակաարցախյան լոբբիստական խմբակի, անհեթեթ արտահայտություններ անելուց. Տիգրան Վարդանյանը՝ ԱՀ նախագահի մամլո խոսնակին

Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակին

Погосян Ваграм (Poghosyan Vahram), երբ սրանից հետո կլսեք Սերժ Սարգսյան անուն ազգանունը, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ շա՜տ երկար մտածեք իրեն վերաբերյալ անդրադառնալուց առաջ, որովհետև մամլո խոսնակ լինելը դա չի նշանակում իրավունք ունենալ խոսել մարդկանցից կամ արժեքներից, որոնց բարոյական իրավունքն անգամ չունեք: Ու շատ երկար մտածեք, որովհետև կյանքը հետաքրքիր ապտակներ է հասցնում՝ մարդ ես, մեկ էլ տեսաք, որ մամլո խոսնակի նշանակման հրամանագիրը մտավ համապատասխան վայրը:

Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար: Գրառում եք կատարել ի պաշտպանություն ձեր ղեկավար Արայիկ Հարությունյանի և վերահաստատել այն թեզը, միթոմ նա ինչ ասել է շատ հստակ է պատասխանել և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը:

Դուք պրն. Պողոսյան, այնքան տգետ եք, որ նույնիսկ տեղյակ չեք նրա մասին, որ եթե 2016թ. Արցախի օդային տարածքը անպաշտպան լիներ, ապա ՊԲ-ն չէր կարողանա խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ: Սրան զուգահեռ, եթե այդպես լիներ, ապա հակառակորդի առնվազն 3-5 ինքնաթիռ այդ ժամանակ կհատեր Արցախի օդային սահմանը: Ես հորդորում եմ Ձեզ, որպեսզի ձեր ժանգոտած ուղեղին մի փոքր զոռ տաք և մտածեք, եթե այդքան ուժ և կամք կգտնեք ձեր մեջ:

Ասում եք, որ ինչ ասվել է իրականություն է և կան հիմքերը: Նախ հիմքեր չներկայացնողի՛… և հետո՝ պրն. Պողոսյան, իրականությունը հետևալն է՝ նույնիսկ ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարն է ասել, որ Հայկական ուժերը չեն ունեցել ոչ մի խնդիր:
Իրականությունը այն է, որ այնքա՜ն պաշտպանված է եղել, որ ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ չի անցել Արցախի օդային սահմանը:

Առհասարակլ, ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի զերծ մնաք Ալիևյան կլանի՝ հակաարցախյան լոբբիստական խմբակի, անհեթեթ արտահայտություններ անելուց, քանզի բոլոր տեսակի «թշնամիների» հարված և հակահարված լինելու է:

Հա ու մի բան էլ՝ Արցախի համար կյանքդ էլ տուր, բայց մի քանի կոպեկի դիմաց մի վաճառիր արժեքներն ու գաղափարները:

Տիգրան Վարդանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ