15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Անհայտ հիվանդությունը տարածվել է ամբողջ գյուղում. մարդիկ անկառավարելի են դառնում /վիդեո/

Անհայտ ու տարօրինակ “քնի հիվանդության” հերթական բռնկումն է նկատվել Ղազախստանի Կալաչի գյուղում: Տեղի եւս երեք բնակիչ տեղափոխվել են հիվանդանոց այս հիվանդության նշաններով, հայտնում է  Интерфакс-ը:

Հայտնի է, որ հիվանդանոց են տեղափոխվել 64-ամյա կին եւ 12 եւ 17 տարեկան անչափահասներ:

680 բնակչություն ունեցող գյուղում արդեն 60 հոգի տառապում է` այս հիվանդությամբ, որը բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ: Հիշեցնենք, որ վերջերս գյուղի բնակիչները բժշկի էին դիմում` բողոքելով քնկոտությունից, հիշողության կորստիցեւ հալլուցինացիաներից: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու գիտնականները արդեն տեւական ժամանակ է` աշխատում են հիվանդությունը պարզելու ուղղությամբ, սակայն առայժմ անարդյունք:

Գյուղացիները պատմել են լրատվամիջոցներին, որ դպրոցի վերսկսվելու հետ միասին հիվանդությունն էլ ավելի է ակտիվացել: Նրանք ասել են, որ սեպտեմբերի մեկին, դպրոցից վերադառնալուց հետո, բազմաթիվ երեխաների ինքնազգացողությունը վատացել է:

“Նրանք պարզապես ընկնում էին, չէին կարողանում ոտքի վրա մնալ”,- պատմել են ականատեսները: Հիվանդությամբ տառապողների հարազատները ստիպված են լինում կապել հիվանդներին, քանի որ նրանք դառնում են անկառավարելի եւ կարող են վնասել իրենց:

Այժմ Ղազախստանի ղեկավարություևնը քննարկում է գյուղը այլ վայր տեղափոխելու հարցը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ