18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աբովյան ՔԿՀ-ում “պայթյունավտանգ” իրավիճակ է. դատապարտյալները դիմում են ՀՀ նախագահին

Henaran.am-ի խմբագրությունը ստացել է նամակ Աբովյան ՔԿՀ կին դատապարտյալներից: Ներկայացնում ենք Ձեզ նամակը առանց խմբագրման:

Մեծարգո պաշտոնատար անձիք

Հարգելի հայրենակիցներ

Լրատվական կայքերում` զետեղված նյութերը Աբովյան ՔԿՀ-ի մասին, կարդացողը չի կարող իրավական պատկերացում կազմել ՀՀ ԱՆ “Աբովյան” ՔԿՀ-ում այսօր տիրող իրավիճակի մասին:

Հատկապես վերջին շրջանում պատժի կրման պայմանները զգալիորեն բարելավվել են: Մեզ վերաբերվում են մարդավայել, սնունդը, բուժսպասարկումը, հիգենիկ և բոլոր այլ պայմանները բավարար են:

Այդ դեպքում ինչ է պատահել: Պատահել է այն, որ դատապարտյալ կանանց շրջանում կուտակվել է այնպիսի լարվածություն, որը մեր կարծիքով պայթյունավտանգ է: Սա է պատճառը, որ մեզանից ոմանք անկախ իրենց կամքից ու ցանկությունից դրսևորում են ոչ ողջախոհ վարքագիծ:

Վերջիվերջո, ինչու…

Մեր` դատապարտյալներիս շրջանում վերացել են` Հույսը, Հավատը, Սերը:

Հույսը.

Անկախ նրանից, թե մենք բոլորս համաձայ ենք եղել մեր դատավճռի ու պատժաչափի հետ , թե ոչ, բայց համակերպվելով` հույս ունեինք որ դրական պահվածքի դեպքում, օրենքով սահմանված պատժաչափը կրելուց հետոկարող ենք ազատվել պայմանական վաղաժամկետ և հասնենք մեր ընտանիքներին ու մեր երեխաներին:

Սակայն քրեակատարողական քաղաքականությունը կարգավորող պետական այրերը սահմանել են, որ քրեական 5 հոդվածով դատապարտված կամ քաղ. Հայց ունեցող դատապարտյալները պետք է պահվեն ՔԿՀ-ում մինչև պատժաչափի ավարտը : Այսինք այս կարգի անձիք կորցրել են հույսը, իսկ մենք միամիտներս կարծում  էինք, որ դրական վարքագիծ ունեցողներիս պետք է ներկայացնեն պայմանական վաղաժամկետ ազատման:

Հարց է առաջանում` դատապարտյալի դրական վարքագիծը քրեակատարողական հիմնարկում արդյոք խրախուսվում է թե ոչ:

Մյուսը` 2006 թ-ից գործում է այսպես կոչված “Անկախ հանձնաժողովը”, որը բացի վերը նշված  6 արգելանքի տակ ընկած կանանց, այս տարի մերժել է նաև բոլոր դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը: Մերժված դատապարտյալները չեն հասկանում թե ինչու են իրենց մերժում, որովհետև ’’Անկախ հանձնաժողովը’’  կոպտորեն խախտելով մեր իրավունքները իր որոշման մեջ գրում է. “Հավանություն չտալ պայմանական վաղաժամկետը ազատմանը”:Ամենաիսկական փակուղի, էլ ինչ հույ:

Հավատ

Շուրջ երկու տարի այս արհեստականորեն առաջացած խնդրի մասին բարձրաձայնվում է: Մեզ խոստանում են վերանայել ու կատարելագործել “Անկախ հանձնաժողովի” գործունեությունը, սակայն անարդյունք: Ոչ միայն սայլը տեղից չի շարժվում , այլև խորանում է վնասաբերությունը, արդյունքում մենք լարվում ենք ու թշնամանքով լցվում բոլորի հանդեպ: Ինչ հավատ, ում հավատանք:

Դրսից մեզ մխիթարում են, որ գոնե առայժմ կանանց և անչափահասներին հիշում են խրախճանքի սեղանների շուրջը` կենացի ձևով:

Այսքանից հետո ինչ մեղք ունի վարչակազմը կամ  հուսախաբ կանայք, որոնք այսօր փորձում են մեր` լքվածներիս մասին հիշեցնել միգուցե ոչ վայելուչ դրսևորումներով`հոդվածներ, դիմումներ, հեռախոսազանգեր, որոնք ոչ մի ձևով ու չափով չեն նպաստում մեր խնդրի լուծմանը , ավելին հասարակության առանձին շերտերի մոտ կարող է մեր մասին ձևավորվել ոչ բարենպաստ կարծիք: Բայց հավատացեք, մենք վատը չենք, լավն են նաև այն կանայք, ովքեր հուսահատությունից , իրենց ոչ վայել արարքներ են թույլ տալիս: Հավատն ու համբերությունը սպառվել է մինչև վերջ:

Սեր

Ինչ սեր կարող է մնալ մեր սրտերում ու հոգում, երբ մեզ , մեր թույլ տված սխալի համար մեր պետական այրերը , մեր տղամարդիկ չեն ներում, լքում են մեզ, վատաբանում ու թողնում կործանարար հուսախաբության օվկիանոսում:

Կարող ենք արդյոք այսքանից հետո, երբ Ձեր բոլորի կամքից անկախ, վերադառնանք հասարակություն, մեր հոգում ընդհանրապես սեր կրել, չլինել չարացած: Կփորձենք:

Ամփոփելով խնդրում ենք ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին` քանի որ դանդաղկոտությոնը և հապճեպությունը վնասակար են, արագ տալ մեր պրոբլեմին իրավական լուծում, այն շաղախելով մարդկային արժեքներով:

                                                                    Դատապարտյալների հիմնական մասը կազմող`
                                                                     հուսալքված, պետական այրերի կողմից
                                                                     մոռացված կանայք

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ