14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում. Շահե Ծ. Վրդ. Անանյան

Շահե Ծ. Վրդ. Անանյանն իր ֆեյսբուքում գրում է.

«Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել…. դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, ՀՀ-ում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, ՀՀ օրենսդրության համաձայն, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա ուղղակի, առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին` խորհրդածելու համար։

Խորհուրդս է, եթե իհարկե դեռ այն ընդունող կա, սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, պետական կառավարում, ժողովրդավարություն….. թե չէ հենց այսպես, տեղից ելած հայտարարությամբ, ինչպես ասում են, Երուսաղեմ չես հասնի….»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ