14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ծնկի իջնես, ատամներով դրախտիդ դուռը բացես…

Գինին հոսի շրթունքներիդ ու լիզեմ,

 Արեւ դառնամ, մերկ մարմինդ ես կիզեմ,

Գլոր-գլոր սուրբ կաթիլը թունդ գինու

Պարանոցովդ իջնի ներքեւ,

թառի կրծքիդ՝ ինչպես բու…

Համբույրներով որսամ բուին,

Ցանկությունից դու մեռնես,

 Ծնկի իջնես, ատամներով

 Դրախտիդ դուռը բացես…

 Հետո նստես տրփանքի ձին,

 Ձիավարես խենթորեն

 Եվ հողերը ողջ աշխարհի

Մեր գիշերը օրորեն…

 Աստվածացած փռվես կրծքիս,

 Տռփանքներդ վայելեմ,

Ապա պողպատ իմ գութանով

 Խոնավ դաշտերդ վարեմ…

Այսպես գինով ու սանձարձակ

Հարկ կմուծենք գիշերվան,

 Որ արեւը դեռ չծագած՝

Աստվածները նստեն լան…

 

Դավիթ Մշեցի

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ