07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը «լայվ» է մտել ուղղաթիռից

Հենց հիմա վայրէջք ենք կատարում Ագարակում: Այս մասին ուղղաթիռից՝ ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ամենահարավային կետից կսկսեն «ԱՅՈ»-ի քարոզարշավը: «Լինելու է շատ ակտիվ քարոզարշավ, շատ հետաքրքիր, շատ կարեւոր ասելիքներ կան, կարեւոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ, որ ձեր բազմաթիվ հարցերի պատասխանը կտա: Լավ եղեք, դուխով»,-նշեց նա եւ ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչ է կատարվում ուղղաթիռի ներսում:

Ուղղաթիռում Փաշինյանի հետ են Աննա Հակոբյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ