09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզելու համար Սերգո Կարապետյանին շանտաժի են ենթարկել․ Կարինե Աճեմյան

Օրերս սկսվեց Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ Ինքը ևս ներկա էր դատական նիստին, բայց ելույթ ունենալով իր աջակիցների առաջ, հայտարարեց, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը Factor TV-ի հարցազրույցում բացատրում է, թե ի՞նչ կապ ունեին Արցախը և Ադրբեջանը դատավարության հետ․ «Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո գործ հարուցվեց նրա դեմ, և այդ գործը փաթեթավորված էր, և երկու տարվա ընթացքում շատերի հետ կապված ցուցմունքներ կորզելու գործողություններ եղան՝ շանտաժի, ինչպես մամուլում գրվեց, տարբեր մեթոդներ կիրառելով կարողացան այդ ցուցմունքը կորզել»։ Մեր հստակեցնող հարցին՝ Սերգո Կարապետյանի՞ն են շանտաժի ենթարկել, տիկին Աճեմյանը հաստատող պատասխան տվեց։ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանին կոռուպցիոն մեղադրանք առաջադրելը նպատակ ունի հեղինակազրկել մի մարդու, որը, ըստ նրա, իր կյանքը Արցախին է նվիրե: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բարդույթներ ունի, նա ամեն նախադասության մեջ կրկնում է Սերժ Սարգսյանի անունը, անվերջ հարձակվում է ՀՀԿ-ի վրա՝ այն դեպքում, երբ արդեն իշխանավարման երկրորդ տարին է լրանում, սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց Կարինե Աճեմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ