Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ելույթով հանդես եկավ նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Հարգելի դատարան, ես չէի պլանավորում ելույթ ուղղակի պետք է արձագանքեմ երկու պնդման, որոնք կապված են գործերի հետ կամ ուղղակի ինձ հետ։ Առաջինը՝ դատախազը փորձեց պարզաբանել՝ ինչ է սահմանադրական կարգի տպալումը՝ արձագանքելով փստաբանների որոշ հիմնավորումներին և ուղղակի բերեց օրինակ հավաքների, հանրահավքների սահմանափակաման մասին խեսեց, ենթադրում եմ հաշվի առնելով հրամանագիր, որը որոշակի սահամանփակումներ է մտցնում, ուղղակի կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը հարևան քաղաքի վրա է տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա են տարածվում, սա է հրամանագրի բովանդակությունը։ Եվ հիմա հարց է առաջանում, եթե սահմանփակում հնարավոր է հազարից ավել համայնքներ ունցող երկրում, միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում։ Դուք ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք և ասեք՝ հնարավո՞ր է։ կարծում եմ պատասխանը պարզ է։
Եվ երկրորդը՝ տիկին Սեդա Սաֆարյանը ասաց, որ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին։ Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավլի լավ իմանար այն ժամանակվա գործող սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին այդպիսի լիազորություններ այն ժամանակ նախագահը չուներ, ուղղակի ծանոթացեք այն սահամնադրությամբ և ուժի մեջ մտած սահամանդրությունն ամբողջությամբ իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա հասարակական կարգի և այլ․․․ դա կառավարաության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։
Նախագահի լիազրությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնել։ Չէի ասի, եթե չլիներ հանրությունը , որը հետևում է այս դատական նիստի գործընթացներին և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»։