23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը չունի երազանքի ՍԴ, ե՞րբ կունենանք․ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ արտահերթ նիստին /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը  միջազգային փորձագետների կողմից գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են  ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թեւերի բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, Սահմանադրության նոր կարգավորումները ունեն երկու կարեւոր նրբություն. Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարման ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, եւ եթե հավի առնենք, որ ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջդրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմվել են:

Մեղմված են նաեւ ՍԴ նախագահի կողմից ՍԴ-ում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը ՍԴ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ օրինակ, երբ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, որ նույն մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:

Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Այս մոդելը նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ ներդրվել է 3-րդ հանրապետության մեջ ամրագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:

1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որովհետեւ ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. Բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակածառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաթերի տոտալ վերահսկումը:

Ահա ուրեմն այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրության հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:

Մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգից  տարանցման փուլում, գուցե չենք հասցրել ունենալ երազանքի ՍԴ: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրկնկի տակ, կունենա՞նա, թե չենք ունենա այդպիսիՍԴ: Այո, կունենանք, բայց եթե որեւէ բան չփոխենք, կունենանք ամենաշուտը 2035 թվականին:

Ինչու, որովհետեւ գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ այն հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Ըստ էության, նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետեւյալը՝ ճիշտ է մենք գտել ենք երազանքի ՍԴ-ի մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ-ի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, որքան նախատեսված է 2015 կամ 2005 թվականների Սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ անդամի երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 23026 եւ 2029 թվականներին: Նաեւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 եւ 2037 թվականներին: Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին: Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին:

Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: Ու չնայած գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 21 տարի է, հին ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երբեմն 3 անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար:

Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ,. Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար:

Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու  կարգը ամբողջությամբ փոխվելու է:

Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկե է սահմանվելու 12 տարի:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել: Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ տնդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Րա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր  Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ՀՀԿ-ականներն այս ճանապարհին անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլ քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա մինչեւ վերջ պաշտոնավարեր, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ անդամ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով:

Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին  ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող  ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարմանը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար էր դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ի ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով:

Այ դրվագով ՀՔԾ-ով քրգործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով եւ այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ կողմից եւ նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դր առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. Խոսքը գործող Սահմանադրության 2013-րդ հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարեւոր դրվագ:

Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում առնվազն ՍԴ-ի ավելի  մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման  Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական:

Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ համարելով հակասահմանադրական: Այսինքն Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ դա ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության աղաղակող օրինակ է:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ