Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
««Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը
Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված՝ ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով…
«Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են”,-հայտարարել է տիկին Մակունցը։
Նախ, լավ կլիներ տիկինը բացատրեր, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞վ են տարբերվում բոլոր քաղաքացիներից…Հետաքրքիր է, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսում քայլիստկա Լիլիթը։
Այն, որ հենց իրենք՝ քայլիստներն էլ սանձազերծել և հիմա, ոչ միայն շինծու խնդիրներ են ստեղծում երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններին են հրահրում հակահայկական հայտարություններով հանդես գալ…
Կամ ո՞վ է իրեն թույլ տվել խոսել բոլոր քաղաքացիների անունից… Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ և չեմ ցանկանում, որ նա կամ իր կուսակից ընկերները իմ անունից բաներ խոսեն… Ի դեպ, ինձ նման հազարավոր ՀՀ քաղաքացիների գիտեմ, ովքեր ևս չեն ցանկանում, որ Լիլիթ Մակունցը իրենց անունից դեմագոգիա և կեղծիքներ տարածի։
Տիկին Մակունցի մոտ լրիվ «կոլխոզսովխոզային» վիճակ է… Խորհրդային առաջնորդներն էլ իրենց զոռբայությունն առաջ էին տանում իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։
Տեսնես ինչո՞ւ, երբ Փաշինյանն ու նրա չտես թիմը եկան իշխանության, վերջիններս ժողովրդին ոչ միայն չհարցրին, այլև գաղտնի էին պահում, որ կրկնապատկել են իրենց և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները, միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այլն։
Հ.Գ. Տիկին Մակունցին և նրա թիմակիցներին խորհուրդ կտամ այսուհետ սեփական ապօրինություններն իրականացնելուց չթաքնվել ժողովրդի թիկունքում.. Ամո՛թ է…»։