24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զարմանքով ծանոթացանք ձեր զարմանքին: Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին

Հարգելի տիկին Զոհրաբյան,
 
Զարմանքով ծանոթացանք ձեր զարմանքին ու վրդովմունքին առ այն, որ Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի քաղաքացիներ ներխուժել են Մուլտի Գրուպ կոնցեռնի ձկնաբուծարանի տարածք: Այս ներխուժումը դուք անվանում եք “սարանչայի” հարձակում, “բեսպրիդել” ու “տեղային նշանակության ընվզում”: Զարմացած ենք, քանի որ Ամուլսարի շուրջ ապօրինությանը ձեր ակտիվ աջակցությունից տպավորություն ենք ստացել, որ դուք կողմ եք, որ “ժողովուրդը” ու “համայնքը” նման մեթոդներով, ներխուժելով այլ ընկերության մասնավոր տարածք, իրացնի իր “իրավունքները”:
 
Չէ որ դուք էիք ասում, որ “ժողովուրդը” պետք է որոշի: Հետևաբար անհասկանալի է, ինչո՞ւ եք Մուլտի Գրուպի տարածք ներխուժած և իրենց “իրավունքները պաշտպանող”  6 տասնյակ հովտաշատցիներին անվանում “սարանչա”, իսկ մեր օրինական աշխատատեղը զավթած, հազարավոր մարդկանց օրվա հացից զրկած Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած մեկ տասնյակ անձինք ձեզ համար “համայնք” են, որոնք իրավունք ունեն Լիդիանի տարածք ներխուժելու:
 
Եթե աջակցում եք Ամուլսարը շրջափակածներին, որոնք որոշել են, որ դա իրենց տարածքն է, տրամաբանորեն պետք է աջակցեք նաև հովտաշատցիներին, որոնք, ըստ Ձեր իսկ սահմանած տրամաբանության, իրենք պետք է որոշեն ում է պատկանում իրենց գյուղի ձկնաբուծարանը:
 
Չէ՞ որ Ամուլսարի դեպքում դուք, օրենսդիր մարմնում աշխատելով, պաշտպանում եք ոչ թե օրենքը, այլ հենց՝ մի քանի տասնյակ մարդկանց “տեղային նշանակության ընդվզումը”:  Մնում է եզրակացնել, որ Ձեր պատկերացմամբ օրենքը պետք է գործի ընտրովի, միայն երբ դա վերաբերվում է Մուլտի Գրուպին, իսկ այլ ընկերությունների դեպքում դուք ինչ-ինչ շահերից ելնելով նման ապօրինությունը խրախուսում եք: Մենք Ամուլսարի շրջակա համայքների շարքային քաղաքացիներ ենք, համայնք, որի աշխատանքային իրավունքները արդեն մեկուկես տարի, նաև ձեր խրախուսմամբ ոտնահարվել են: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում:
 
Բայց Ձեր օրինակով, ցավոք տեսնում ենք, որ քաղաքականությունը անսկզբունքայնության հետ շփոթող ուժերն ու գործիչները մեզանում օրինաչափություն են՝ հատկապես, որ Գորայք կատարած ձեր նախընտրական այցի ընթացքում դուք կողմ էիք խոսում Ամուլսարի ծրագրին:
 
Ամուլսարի հարակից Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք և Սարավա համայնքների մի խումբ բնակիչներ՝ 

Պողոսյան Վահրամ
Հարությունյան Աշոտ
Գրիգորյան Ռուզաննա
Մովսիսյան Ծովիկ
Վիրաբյան Լուսինե
Թադևոսյան Արուսիկ
Գրիգորյան Քրիստինե
Ստեփանյան Բայանդուր
Ենոքյան Նելլի
Համբարձումյան Մարտին
Գրիգորյան Նունե
Գրիգորյան Գագիկ
Հակոբյան Մարինե
Սահակյան Աղավնի
Սահակյան Արկադի
Բաբայան Անժելա
Անտոնյան Վահան
Անտոնյան Կիմա
Ստեփանյան Ռոման
Հարությունյան Սոնյա
Գևորգյան Զառա
Նազարյան Մնացական
Նազարյան Արմիդա
Ղամբարյան Ժենյա
Արզանյան Սլավիկ
Կարապետյան Գարեգին
Կարապետյան Գուրգեն
Կոստանյան Զարմանդուխտ
Մովսիսյան Ալինա
Առուստամյան Առուստամ
Աղաջանյան Արտուշ
Անտոնյան Սամվել
Խաչատրյան Գագիկ
Սողբաթյան Ելենա
Մարգարյան Արմեն
Անտոնյան Սպարտակ
Իսախանյան Մերի
Գրիգորյան Մարիետա
Հարությունյան Վասակ
Բադալյան Կարեն
Գրիգորյան Մարգարիտա
Համբարձումյան Սարգիս
Խաչատրյան Անահիտ
Արշակյան Մխիթար
Եղիյան Վարդան
Արշակյան Նարեկ
Հակոբջանյան Միհրան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ