23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտահերթ խորհրդարանական ընտրությունը պետք է իշխանությանը, որ չճխլվեն արցախյան բանակցությունների բեռի տակ. Աշոտյան

Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորները երեկ ստացել են սրտաճմլիկ նամակ՝ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքից, նամակի իմաստն այն է, որ անկախ նրանից, որ հայերը մեզ սպանել, կոտորել են, մենք շատ ենք ուզում հայերի հետ ընկերանալ, նորից խաղաղություն կառուցել, պատրաստ ենք նրանց ներել, օգնեք մեզ՝ հայկական համայնքի հետ ճիշտ շփվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանն այդ նամակը որակեց բավականին լուրջ քաղաքական մեսիջ. «Այս նամակը նշանն է նրա, որ օրակարգ է փոխվում համանախագահների եւ միջազգային ինստիտուտների պարագայում։ Մենք կորցրել ենք հեղափոխության կապիտալիզացիայի մեսիջը, որովհետեւ ի սկզբանե մանկամտություն էր մտածել, որ ժողովրդավար Հայաստանի ու Արցախի դիրքավորումը՝ ավտորիտար Արդրբեջանի ֆոնին մեզ տալու է բանակցային առավելություն։ Իշխանությունները բոլորիս գցել են «սուպեր լեգիտիմության» թակարդը։ Հանրային քաղաքական համակարգում կա դիսբալանս. Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում վրա հղում անի, երբ ինչ-որ հարցով ասի՝ չէ։ Այս հարցի լուծման համար անհրաժեշտ են օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են փոխել օրակարգ, կոնֆիգուրացիա։ Այդ ընտրությունները ավելի շատ պետք է գործող իշխանությանը, որ ամբողջությամբ չճխլվեն արցախյան բանակցությունների բեռի տակ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի եւ Հայաստանի դիրքորոշումները հարյուր տոկոսով համընկնում են, Աշոտյանն ասաց. «Նորից զրկում է հենման սյունից, որի դեպքում կարելի է ասել՝ չէ։ Նման տեսակի միահեծան կիսապրոֆեսիոնալ մոտեցումներն այս բանակցային գործընթացում նշանակում են՝ լուծումը ոչ մի պայմանագիր էլ չի»։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ արցախյան բանակցությունների մեջ հայաստանյան կողմն առայժմ չունի դիտավորություն. «Իշխանությունների կողմից տարվող բանակցային գործընթացի վերաբերյալ դիտավորյալ մեղսագրում չեմ անի այն սխալների վրա, որոնք կատարվել են։ Երբ մարդիկ պարբերաբար փորձում են խմել ողջ ծովը, որ հասկանան այն աղի է, այնինչ կարելի էր դա առաջին կումից հասկանալ, կա տեղ գնահատական տալու, որ այդտեղ այդտքան էլ դիտավորություն չկա։ Բանակցային գործընթացի կոնտենտը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որը թողել ենք մենք իրենց՝ որպես բանակցային փաստաթուղթ, բայց բազմաթիվ կորուստներով։ Կորուստը միայն ժամանակը չէ, առաջացել են օրակարգային կորուստներ, մասնավորապես, Բրատիսլավայի եռակողմ հայտարարությունը՝ այլեւս 2016 թվականի պայմանավորվածություններից շեշտում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման հարցը եւ չի դիտարկում շփման գծում մոնիտորինգի ներդրման անհրաժեշտությունը։ Մենք կորցրել ենք դիրքավորում, եթե առաջ Հայաստանը բանակցային գործընթացում խաղում էր սպիտակներով՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, այսօր մենք խաղում ենք սեւերով։ Կորցրել ենք իմիջ, եթե նախկինում Հայաստանը առաջ էր բրդում իր քաղաքական օրակարգը՝ իր շահերից ելնելով, մյուս կողմից ստեղծում էր կայուն տպավորություն, որ Հայաստանը կոնստրուկտիվ կողմ է, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ, այսօր այդպիսի տպավորություն չկա»։

news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ