24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չինարիի դպրոցը գազաֆիկացված չէ. խոստացել են

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի Վահրամ Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 118 աշակերտ: Henaran.am-ի հետ զրույցում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, անգելերենի ուսուցչուհի Ծովինար Մարտիրոսյանն ասաց, որ աշակերտների թիվը նվազել է, այս տարի ունենալու են 12 առաջին դասարանցի, սակայն հույս ունի, որ հաջորդ տարի աշակերտների թիվը կավելանա: 

՛՛Ջահելները դուրս են գալիս աշխատանք չունենալու պատճառով, հայրեինքի, ջրի նվիրյալ մարդիկ են մնացել այստեղ, բայց փառք Աստծո որ այպես էլ մնանք, լավ է՛՛,-նշեց նա:

Տիկին Ծովինարը նաև պատմեց, որ դպրոցը բոլոր առարկաների մասնագետներ ունի:

՛՛Դպրոցի պայմանները նորմալ են, ուղղակի խոստացել են, որ այս տարի կգազաֆիկացվի, մի քանի տարի առաջ մի հայուհու՝ Նելլի Մարտիրոսյանի ջանքերով վերանորգեվց, այս տարի ռազմագիտության սենյակն են վերանորոգում: Համակարգիչներ էլ կան դպրոցում, առաձին դասարան կա,  նվիրատվություններ են եղել՛՛,-շեշտեց ուսուցչուհին:

Վերջինիս խոսքով՝ դպրոցում շատ վտանգավոր է կրակոցների ժամանակ, այդ պատճառով ծառատունկ են արել , որ պատնեշապատում լինի, սակայն չնայած կրակոցներին աշակերտները դասերից չեն խուսափում: ՛՛Հիմնականում դասի գալիս են, այնպես չի, որ չենք վախենում, կրակոցից բոլորն են վախենում, բայց տեղի չեն տալիս, կաթվածահար չի լինում գյուղի աշխատանքը՛՛,-եզրափակեց Ծովինար Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ