23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գոնե մեր հոգին փրկվի ու գնա ՆՐԱ մոտ

Հիշու՞մ եք Հին կտակարանում ԱՍՏՎԱԾ զգուշացնում է, որ զոհաբերության բերեն միայն անարատ գառան, իսկ արատավորը՝ ոչ: ՆԱ նույնիսկ համեմատություն է անում, թե, եթե արատավորը տանես քո իշխանավորին, մի՞թե նա կընդունի դա քեզնից, ապա ինչո՞ւ ես ԻՆՁ արատավորը բերում:

Սիրելիներ, այսօր, երբ ՏԷՐԸ մեզ առողջություն, երիտասարդություն, բարեկեցություն է շնորհել ու առատ տալիս է ամեն ինչ, բայց մենք այդ անարատ կյանքը պահում ենք մեր անձի և մեր հաճույքների համար, մի՞թե չի նշանակում, որ անարատը մեզ ենք պահում: Եվ, երբ չար բան է պատահում մեզ հետ, անմիջապես վազում ենք ԱՍՏԾՈ մոտ, որ եկ ու մեզ ազատիր: Մի՞թե այս անելով, արատավորը չենք բերում ՏԻՐՈՋԸ: Կարծում եք, ԱՍՏՎԱԾ կընդունի մեր արատավոր զոհաբերությունը, այն ժամանակ, երբ առողջ ու երջանիկ պահերին բազում անգամ իր զավակների կամ այլ միջոցներով կանչել է ԻՐ մոտ, իսկ մենք խիստ զբաղված էինք հաճույքներով, որ բանի տեղ դնենք այդ հզոր կանչը:

Սրտեր քննողը քաջ գիտակցում է, որ, երբ ազատվենք այդ խնդիրներից ու կրկին դառնանք «՛անարատ», կթողնենք ՆՐԱՆ ու կգնանք մեր սրտի ուզածով: Հավանաբար հենց այս պատճառով է սիրող ՏԷՐԸ մեզ թողնում մեր արատների մեջ, որ գոնե մեր հոգին փրկվի ու գնա ՆՐԱ մոտ:

Սոֆի Սպարտակի Բաբայան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ