15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արսեն Խոջոյանը կրկին հետազոտվեց

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապեւտը, նյարդաբանը, ինչպես նաեւ Երեւանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության եւ քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով եւ վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:

 Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռեւս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա,  ինչի համար նշանակվել է դեղորայք եւ անհրաժեշտ քսուքներ, նշանակվել է նաեւ արեւի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ:

Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ: Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը 15-օրյա ժամկետում Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բուժզննության:  Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաեւ ըստ կարիքի ցանկացած ժամանակ:   Արսեն Խոջոյանի առողջական վիճակը եւ բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ