23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանյալն անընդհատ հիշում է իր հին «06»–ը և կռիվ տալիս դրա հետ՝ զրահապատ «Մերսեդեսի» ապակիների հետևից

Բուլգակովյան հերոս Շարիկ Շարիկովը հեղափոխական վիրահատությունից հետո շնից մարդկային կերպարանք էր ստացել, բայց էությամբ մնացել էր շուն։ Դա էր պատճառը, որ նա կատուների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ և ուզում էր դրանց մաքրել տներից, փողոցներից, նկուղներից։

Պաշտպանյալի մոտ, «ա լյա» Շարիկով, առանձնահատուկ վերաբերմունք կա հին ավտոմեքենաների կմախքների՝ «կուզովների» նկատմամբ։

Ինչպես որ Շարիկովն էր սրտով զգում ու մարդկանցից լավ իմանում, թե որտեղ կլինեն կատուները, այնպես էլ պաշտպանյալն է հայտնվում այնտեղ, որտեղ ավտոյի «կուզով» կա։

Լավ կլինի, իհարկե, որ «կուզովները» հավաքվեն բակերից կամ դաշտերից, բայց մոլագարության հասնող ցանկությունը և «Քանի դեռ ավտոների կմախքները չեն հավաքվել, մենք այսինչը չենք ունենա, այնինչը չենք ունենա» բանաձևի անընդհատ կրկնությունը նշանակում է, որ դա սևեռուն գաղափար է դարձել պաշտպանյալի մոտ։

Շարիկովն ուզում էր խեղդել կատուներին, ինչը նրա մոտ բնազդի մակարդակով էր։ Պաշտպանյալն էլ ուզում է ամեն գնով «խեղդել» ավտոմեքենաների ժանգոտած «կուզովները»։ Նա դա բացատրում է աղբը հավաքելու ցանկությամբ, բայց այստեղ այլ իրական մոտիվացիա կա։

Պաշտպանյալն անընդհատ հիշում է իր հին «06»–ը և կռիվ տալիս դրա հետ՝ զրահապատ «Մերսեդեսի» ապակիների հետևից։ Միգուցե հին ավտոների կմախքներից ազատվելը նախկին կյանքի հետ կապերը խզելու ենթագիտակցական մղո՞ւմ է նրա մոտ։ Միգուցե:

Գրում է վրլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ