Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է
Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է: Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե պրիմիտիվ պատկերացում ունենային, ապա կիմանային, որ ՀՀ նախկին քաղաքացի Մելինե Դալուզյանը խթանիչներ է օգտագործել, ինչի համար որակազրկվել է` կասկածի տակ դնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի ապագա մասնակցությունը Օլիմպիական խաղերին և ահռելի հարված հասցնելով հայկական սպորտի հեղինակությանը: Նոռմալ չէ, երբ պետության ղեկավարը ԱԺ ամբիոնից հպարտանում է մեկով, ով ստեռոիդների օգտագործմամբ իրեն վերածել է դեղատան ու հաղթել մրցակիցներին նման անազնիվ մեթոդներով: Սա ուղղակի խայտառակություն է, պարզ դեգեներատիզմ:
Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել, և իր երջանկությունն է կառուցել: Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը: Հայաստանի կառավարությունը իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները: Ժողովրդի վարչապետն արել է ճիշտ հակառակը: Ուստի հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ է քոռ դանակով մորթում և տառապանքներ պատճառում Դալուզյանին:
Իսկ այլասերման քարոզը ատամներով պաշտպանելու պատճառը մեկն է. Դալուզյանն ու Փաշինյանը շատ նման են: Փաշինյանը Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է: Դալուզյանի հաջողություններով սկզբում ժողովուրդն ուրախացել և ցնծացել է, ի սրտե ծափահարել է, հպարտացել է, շամպայն է պայթեցրել: Հետո պարզվել է, որ Դալուզյանն այն չի, ինչ կարծել են, որպես սպորտսմեն` որակազրկվել է, ավելին` Մելինեն նույնիսկ աղջիկ չէ, տղա է` Մել անունով: Նա հրաժարվել է քաղաքացիությունից, արտագաղթել է, և ինչ-որ կասկածելի հիմնադրամների ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ են նկարում: Ժողովուրդը պարզել է, որ Դալուզյանն այլ բան է միշտ երազել, իսկ ժողովրդին մեկ այլ բան է թվացել: Սկզբում նրանով հիացել են, հետո ծաղրել են, վերջում` երբ իրականությունը վերջնականապես ի հայտ է եկել, նրան արհամարել են: Այստեղ է Փաշինյանի և Դալուզյանի նմանությունը: Դալուզյանի այս ճանապարհը, հանրային ընկալումների այս տրանսֆորմացիան Փաշինյանն իր աչքի առաջ ունի: Նա իրեն գտնում է այս պատմության մեջ: Ինքն էլ գիտի` իրենով հիացել են, հիմա ծաղրում են, վաղը` արհամարելու են: Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: