13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ստեփանակերտում տեղի կունենա «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնության կողմից մեկնարկել էր «Իմ սեր Արցախ» խորագրով ֆլեշմոբը, որի նպատակն էր Արցախը, որպես հայրենիք, ևս մեկ անգամ կարևորել: «Ֆլեշմոբը մեկնարկել էր ֆեյսբուքյան հարթակում: Այնուհետև նոյեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում շուրջ 300 երիտասարդներ համախմբվեցին միասնական քոչարիի շուրջ և հայրենասիրական երգերի ներքո ծածանեցին Արցախի 150 մետրանոց դրոշը: Հենց միջոցառման ընթացքում մեզ մոտ գաղափար ծագեց Ստեփանակերտում կազմակերպել «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ, որի ընթացքում էլ մեծ շուքով կծանանենք Հայաստանի դրոշը»,- նշել է Հ. Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ