ԱԺ նախագահը դիտողություն է անում. նիստերը կշարունակվեն /լրացված/
_1_1403162479.jpg)
Ազգային ժողովում այսօր շարունակվում է արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց պատգամավորներին գրանցվել, սակայն ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին նիստը ու չգրանցվեցին:
Իսկ քանի որ ՀՀԿ-ականները դահլիճում այնքան չէին, որ քվորում ապահովվեր, գրանցվեց ընդամենը 63 պատգամավոր, և հայտարարվեց երեք ժամյա ընդմիջում: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 ձայն: Չգրանվցեց 68 պատգամավոր: ԱԺ նախագահը նշեց, որ քվորում պետք է ապահովվի երեք ժամվա ընթացքում:
Ընդմիջում հայտարարելու ընթացքում երկու պատգամավոր ևս գրանցվեցին:
11:31
Ընդմիջումից հետո երեք պատգամավոր գրանցվեց, և քվորում ապահովվեց, ու ԱԺ նիստը շարունակվեց: ՛՛Մի քանի րոպեների համար այդքան ջանքեր պետք չէր, մի նկատակ ունեիք՝ ձախողել Ազգային ժողովի բանակնոն աշխատանքը՛՛,-դիմելով ԱԺ իշխանական պատգամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ապա նա անդրադարձավ ուշացող ՀՀԿ-ականներին: ՛՛Ուշացողներին հիշեցնեմ՝ նիստը ժամը տասնմեկին է սկսվում: Առավել ևս եթե այսպես շարունակվի, վաղն էլ, մյուս օրն էլ, երկուշաբթի էլ, երեքշաբթի էլ նիստ կանենք՛՛:
Ապա երբ ԱԺ-ը անցավ հարցերի քննարկմանը, ոչ իշխանական պատգամավորները սկսեցին գրանցվել: ՛՛Նրանք. ովքեր բոյկոտի անցան, փորձեցին ձախողել, պիտի իմ թուլտվությունը լինի, որ գրանցվեք: Թո՞ւյլ տամ, թե՞ թույլ չտամ, բնական է՝ թույլ եմ տալիս՛՛,-նետեց ԱԺ նախագահը:
՛՛Մեր ոչ իշխանականները փորձում են ձախողել, բայց պիտի լռույթուն պահպանվի, որ քննարկումները շարունակենք՛՛,-հորդորով կրկին դիմեց Սահակյանը: