‹‹Արցախի ու սահմանը պահող տատիկ պապիկների մասին ֆիլմ նկարեք, ոչ թե սեռափոխված Մելինե Դալուզյանի››. Էդուարդ Շարմազանով
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/sharmazanov-1.jpg)
Մամուլում վերջերս շրջանառվող թեմաներից մեկը նախկին ծանրամարտիկ, սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմն է, որի համար բյուջեից տրամադրվել է 20 միլիոն դրամ: Այս փաստը շատերի քննադատության առիթը դարձավ: Թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:
‹‹Եթե տրանսգենդերը Ազգային ժողովում բարձր ամբիոնից ելույթ է ունենում, եթե սեռական փոքրամասնությունները մտնում են ոստիկանության բաժին և ապտակում են ոստիկանին, այս իրավիճակում տրամաբանական շարունակությունը սա է: Հայաստանում տեղի է ունենում արժեքային համակարգի փոփոխություն և նոր իշխանությունը, իհարկե ոչ բոլորը, խրախուսում է պղծության, տրանսգենդերիզմի, սեռական փոքրամասնության, ոչ ավանդական արժեքների քարոզը:
Եթե խոսենք օրինակներով, ապա նոր իշխանությունը խրախուսեց նրանց, ովքեր վեհարանի ու վեհափառի վրա հարձակվեցին, վեհափառի վրա հարձակվողներից մեկին պաշտոն տվեցին: Քա՞նի հոգի է այսօր դատապարտված վեհարանի վրա հարձակվելու գործով, ոչ մի: Երբ կրթության և գիտության նախարարը դպրոցից հեռացրեց քահանային կառավարությունը որևէ մի դատապարտող քայլ ձեռնարկեց: Չեմ զարմանա, որ մեկ կամ երկու տարի հետո Հայաստանում ‹‹գեյ շքերթներ›› կազմակերպվեն: Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ Արցախի մասին ֆիլմ նկարահանել, իր ուժերով ինչ որ բանի հասած մարդու մասին նկարել, սահմանը պահող տատիկ պապիկների ու երեխաների մասին գումար տային ֆիլմ հանեին: Սա ցույց է տալիս այսօրվա իշխանության գաղափարական բովանդակությունը: Սա քայլերի հաջորդականություն է, որ մարդիկ նպատակադրված անում են››,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մերի Գևորգյան
meganews.am