14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Օրենքը ես եմ. դեսպանատան ոստիկանը արգելեց Henaran.am-ի թղթակցին… /վիդեո/

Սահմանադրական դատարանի հարակից տարածքում, որտեղ տեսախցիկիս միջից պարզ երևում էր Բաղրամյան պողոտան, իր ողջ երթևեկությամբ ու անց ու դարձով նկարահանում էի կատարում: Հարցազրույցս` “Շանթ Հարությունյան և ընկերներ” գործով ձերբակալված Վահե Մկրտչյանի կնոջ՝ Մարգարիտա Ստեփանյանի հետ պիտի լիներ…գրում եմ պիտի լիներ, քանի որ այն ընդհատվեց դեռ չսկսված…

-Սա դեսպանատան տարածք է ու դադարեցրեք նկարելը,-ասաց դեսպանատան պահակակետի հերթապահը, որը այդպես էլ չներկայացավ:

-Հասկանալի է, ցույց տվեք, որ հատվածում կոնկրետ չեմ կարող նկարել ու ես կհեռանամ,-հակադարձեցի ես՝ Henaran.am-ի թղթակիցս:

-Չեք հասկանում, ասում եմ մի նկարեք,-տեսախցիկս հրեց ոստիկանը:
-Օրենքը ցույց տվեք,-պահանջեցի:

-Օրենքը՝ ես եմ…

Հ.Գ Հայաստանի հանրապետության քաղաքացին իրավունք ունի պահանջելու Սահմանադրության և օրենքի շրջանակներում…

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ