08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի անվտանգությանը սպառնող այդ ”կարևոր” հանգամանքը վերացված է։

Հայաստանի Հանրապետությունում առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, որը ճանաչել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (նախկին «ՀայՌուսգազարդ») իրավունքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել գազի սակագինը հիմնավորող ռուսերեն լեզվով կազմված փաստաթղթեր՝ առանց զուգորդող թարգմանության։ Փաստորեն, ՀՀ Վարչական դատարանը ռուսերեն լեզվին շնորհել է պետական լեզվին հավասար կարգավիճակ։

Ներկայումս, այդ փաստը գտնվում է Ազգային ժողովի կողմից ստեղծված «գազի և էլեկտրաէներգիայի սակագների»հանձնաժողովի ուսումնասիրության ոլորտում։ Կարեւոր հանգամանք է, որ ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ «քառյակը» ՕԵԿ-ի հետ՝ 6 անդամ։

Եթե այդ հանձնաժողովը, ինչպես եւ դատարանը, ուժի մեջ թողնի գազի եւ էլեկտրաէներգիայի 2014թ․ հաստատված սակագները, ապա դա կնշանակի, որ խորհրդարանական բոլոր ուժերը համաձայն են ռուսերեն լեզվի՝ պետականին իրավահավասար կարգավիճակին։ Այդ դեպքում հարկ կլինի ընդամենը Դմիտրի Կիսելյովի միջոցով իրազեկել Վլադիմիր Պուտինին, որ ռուսերեն լեզվի մասով «հանձնարարությունը» արդեն կատարված է, և Հայաստանի անվտանգությանը սպառնող այդ «կարևոր» հանգամանքը վերացված է։

Անդրիաս Ղուկասյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ