18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀգյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է  գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի  պահանջների կատարման բնագավառում  դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է  պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է  Հայաստանում “Հալալ”  մակնշմամբ  սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և  ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է  հայտնել  հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը  և  նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

 Նախարարը դեսպանին տեղեկացրել է  նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան   իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու  հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:

Այնուհետև  նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև  իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ