18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Փաշինյանն ու Ալիեւն ավելի քան երկու ժամ զրուցել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ:

Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման եղել է այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացրեց և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» անվանեց, իսկ Փաշինյանը կտրուկ պատասխանեց Ալիևին՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ