29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս». «Սասնա Ծռեր»-ի գործով վկա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօր ցուցմունք տվեց գործից անջատված մասով ամբաստանյալ, գործով վկա Խաչատուր Գիչյանը։

Վկան պատմեց, որ 2016 թ. հուլիսի 16–ին խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը եւ Էդուարդ Գրիգորյանը եկել են եւ իրենից խնդրել իր «Կռազ» մակնիշի մեքենան։

Մեղադրողի հարցին, արդյոք խմբի անդամներն իրեն առաջարկել են իր կռազով գնալ ՊՊԾ գունդ եւ հարվածել դարպասներին, Գիչյանը պատասխանեց.

«Ես գի՞ժ եմ, ինչ եմ տանեմ էդ ավտոն տամ պատին»։

Վկան նաեւ նայտնեց որ քննիչի մոտ սկզբում նշել է, որ ստիպված է տվել իր մեքենան, մինչդեռ դատարանում նշեց, որ ի8 կամքով է տվել։

Վկան նախաքննական մարմնին պատմել է, որ հուլիսի 16–ին «Նախախորհրդարանի» անդամներից մեկը եկել եւ հետաքրքրվել է մեքենայի տեխնիկական վիճակով, այնուհետեւ հայտնել, որ այն ուզում են օգտագործել քարշակման նպատակով, ինչին ինքը համաձայնել է։

«Հաջորդ օրը՝ հուլիսի 17–ի գիշերը, ժամը 03–ի սահմաններում ինձ կրկին այցելեց նույն մարդը եւ ասաց, որ հանուն հեղափոխության պետք է իմ մեքենայով արագության տակ հարվածեմ եւ մտնեմ ՊՊԾ գնդի տարածք, իսկ մնացածն իրենց գործն է։ Ինձ ասաց, որ հանուն հեղափոխության պարտավոր եմ տալ թե՛ մեքենան, թե՛ կյանքս։ Ես բացատրեցի, որ հեղափոխության կողմնակից եմ, բայց բացառապես խաղաղ ցույցերի եղանակով։ Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ, ինձ կդիտեն, որպես դավաճան եւ հաշվեհարդար կտեսնեն հետս, իսկ եթե փախչեմ՝ կոչնչացնեն ընտանիքս»,–հայտնել էր վկան։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ