17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության է ենթարկվել «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ավելի վաղ Սողոմոնյանը չէր բացառել, որ մինչ այդ երկու անգամ մեկուսարանից ԲԿ տեղափոխված Քոչարյանը կարող է վիրահատության ենթարկվել:

Սողոմոնյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ վիրահատության մասին է խոսքը, սակայն նշել է, որ ամեն ինչ նորմալ է: Հիշեցնենք, մամուլում շրջանառվում էր, թե երկրորդ նախագահի մոտ շագանակագեղձի ադենոմա է ախտորոշվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ