Նոր Խարբերդում սկեսուրը դանակահարել է հարսին
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: