22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կա ծրագիր՝ Հայաստանը բնաջնջել առանց պատերազմի, և այդ գործը մենք անում ենք մեր ամենավերին աթոռները զբաղեցնողների ձեռքով /տեսանյութ/

Ամուլսարի ծրագրի իրականացումը Հայաստանի ոչնչացումն է լինելու

Ըստ «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանի, Ամուլսարի շահագործման ծրագիրը Հայաստանը շարքից հանելու ծրագիր է։

«Եթե դուք խորն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այստեղ, հավանաբար, կա նաև դիվերսիա»,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց Հակոբ Սանասարյանը։

LIVEnews.am-ի հյուրի հավաստմամբ, Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով (ուրան, թորիում) թունավորման կամ աղտոտման հետևանքով կորցնելու ենք Որոտան, Արփա գետերը և վերջինիս վտակ Դարբը, մինչդեռ նշված գետերի տարեկան հոսքը մոտ մեկուկես միլիարդ խորանարդ մետր է։ Հակոբ Սանասարյանը ներկայացրեց նաև ծանր մետաղներով թունավորման հետևանքով մարդկանց մոտ առաջացող հիվանդություններից մի քանիսը՝ քաղցկեղ, մեռելածնություն, հրեշածնություն, չբերություն և այլն։ Ծանր մետաղներն այդ դեպքում մարդու օրգանիզմ կմտնեն սննդի շղթայի միջոցով։

Պարոն Սանասարյանի հավաստմամբ, հանքի շահագործումն իր ազդեցությունը կունենա նաև Սևանա լճի վրա՝ որպես ոռոգման և ապագայում խմելու ջրի աղբյուրի, ինչպես նաև լճի ձկնապաշարների վրա, դրանք դառնալու են անօգտագործելի։

«Եթե հանքը շահագործվի, այնտեղ ձագարներ են առաջանալու, դրանք հանքային խոռոչներն են, և տեղումների ջրերն այնտեղ գալով, հանդիպելով թթվագոյացնող ապարների հետ (իսկ այնտեղ հիմնականում թթվագոյացնող ապարներ են)», առաջանալու է շատ փոքր խտության ծծմբական թթու»,- ասաց գիտնականը և հավելեց, որ ի տարբերություն սովորական ջրի, ծծմբական թթու պարունակող այդ ջուրն իր մեջ լուծելու է ծանր մետաղների աղերը և դրանք տանելու, հասցնելու է ընդերքի ջրերին ու գետնի մակերես դուրս եկող աղբյուրներին։

Ծծմբական թթու պարունակող ջուրը շատ մոտ ապագայում շարքից կհանի Սպանդարյանի ջրամբարից Կեչուտի ջրամբար ջուր մղելու համար նախատեսված ստորգետնյա թունելը, կթունավորվի կամ կաղտոտվի նաև Կեչուտի ջրամբարը, որից հետո այնտեղից այլևս հնարավոր չի լինի Արփա-Սևան թունելով ջուր մղել Սևանա լիճ, այն կզրկվի իր այդ կարևոր սնուցող աղբյուրից։ Ամուլսարի շահագործման դեպքում մենք կորցնելու ենք նաև «Ջերմուկ» առողջարանն ու Ջերմուկի ջրերը։

«Եթե հողն ու ջուրը մեռնում են, և անվտանգության խնդիրներով զբաղվողները ծպտուն չեն հանում, ես գտնում եմ, որ իրենք գոյություն չունեն»,- ասաց Հակոբ Սանասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ