06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսաստանը պատրաստ է վերանայել Ուկրաինային տրամադրվող գազի գինը

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող գազի գինը կարող է վերանայվել միայն գազի ապագա մատակարարումների համար:

”Նոյեմբեր-դեկտեմբերի ամիսների գինը վերանայման ենթակա չէ: Կարող է քննարկվել միայն հետագայում մատակարարվող գազի գինը”,-հայտարարել է նա:

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ զեղջերի Ուկրաինային տրամադրվող գազի դիմաց և կարգավորել Ուկրաինայի պարտքի վերադարձման գրաֆիկը: Երեկ ուկրաինական կողմը հայտարարել է ռուսական գազի դիմաց 786 մլն դոլար գումարի փոխանցման մասին, ինչը, սակայն, ամբողջությամբ չի մարել պարտքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ