Ամուլսարի հանքը պետք է շահագործվի. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի հանքի շահագործմանը: Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց.
«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»:
Նա վերընթերցեց իր նախկին հայտարարությունն, ըստ որի՝ եթե համոզվեն, որ հանքի շահագործումը վնաս չէ, այն պետք է շահագործվի: Եվ, ըստ Փաշինյանի, իրենք պետք է կատարեն իրենց պայմանը:
«Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»: