Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.30C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.80C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.10C